Հայաստան
23.12.2021

81 գիտական հոդված՝ 1 տարում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աստղագիտության ոլորտի առաջատար է համարել Հայաստանը

81 գիտական հոդված՝ 1 տարում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աստղագիտության ոլորտի առաջատար է համարել Հայաստանը

2021-ը ռեկորդային էր աստղագիտական հոդվածների թվով․ տեղական և միջազգային պարբերականներում հայ աստղագետները տպագրել են 81 հոդված։ Համեմատության համար նշենք, որ մի քանի տարի առաջ այս թիվն էականորեն փոքր էր, 2014-ին` 26, 2015-ին ՝ 17 և այլն։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասում է՝ հայ աստղագետների 30 %-ը երիտասարդներն են, աստղագետի կարծիքով՝ գիտության զարգացման համար այս թիվը բավական հուսադրող է։ Միքայելյանը ներկայացնում է «Սիմագո» միջազգային տվյալների շտեմարանի ցուցանիշները: Այն ներկայացնում է, թե 200- երկրների ցուցանիշերը տարբեր բնագավառներում։ Ըստ այդմ՝ Հայաստանը ֆիզիկայի և աստղագիտության ցանկում 60-րդն է, իսկ աստղագիտության և աստղաֆիզիկայի դեպքում՝ 41-րդը։ Այս ցուցանիշը բավական հուսադրող է, բայց ավելի  ցածր է, քան  1996-ին, երբ նույն ոլորտներում Հայաստանը համապատասխանաբար զբաղեցնում էր 45 և 30-րդ հորիզոնականները։

«Աստղագետների թվով մենք աշխարհում առաջատարներից ենք։ Հայաստանում 54 աստղագետ կա և ստացվում է 1 միլիոն բնակչությանն ընկնում է 18 աստղագետ, իսկ այսպիսի ցուցանիշով մենք աշխարհում 9-րդն ենք։ Այսինքն՝ աշխարհի շատ այլ առաջատար երկրներում միջինում ավելի քիչ աստղագետ գիտնականներ կան, քան Հայաստանում է»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Նախորդ տարվա ընթացքում Բյուրականի աստղադիտարանը 23 պետությունների հետ համագործակցել է ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր։ Տնօրենի խոսքով համավարակը ոչ թե խանգարել է, այլ ընդհակառակը՝ նպաստել ավելի շատ գիտական հոդվածներ գրելու և օնլայն հարթակում կապեր հաստատելու, գիտական զեկույցներ պատրաստելու հարցում, որտեղ  ի դեպ, Հայաստանն աշխարհում բացարձակ առաջատար է․

«Զարմանալի մի փաստ ասեմ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է տալիս իր ամենամայա գիտական զեկույցում,  գիտական արդյունքի տեսանկյունից Հայաստանն առաջինն է, այսինքն ստացվում է հայ գիտնականը, Հայաստանյան պայմաններում այդքան քիչ ֆինանս ունենալով հանդերձ միջազգային այսքան բարձր ցուցանիշ է գրանցում աստղագիտության ոլորտում»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Բյուրականի աստղադիտարանը 50 հա տարածք է զբաղեցնում, 104 աշխատակից ունի։ Աստղադիտարանի պետական ֆինանասավորումը ամսական 1,5 միլիոն դրամ է։ Սեփական ռեսուրսով գումար աշխատելու տեսանկյունից 2021-ը ևս ռեկորդային է՝ էքսկուրսիաներից գոյացած գումարը 20,5 միլիոն դրամ է։ Արեգ Միքայելյանի խոսքով՝ սա դեռ 5 տարի առաջ աստղադիտարանի որդեգրած քաղաքականության արդյունքն է՝ շեշտադրել այցելությունները աստղադիտարան։ Առաջիկայում անելքներն ու ծրարգրեը ևս շատ են, Արեգ Միքայլեյանն առանձնացնում է մի քանիսը՝ զարգացնել միջճյուղային գիտությունները Հայաստանում, լրացնել ժամանակակից դիտողական սարքերի պակասը, կադրերի ներհոսք ապահովել աստղադիտարան։

Լրահոս
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
12:51
Գազի գնի բարձրացման վերաբերյալ այս պահին որևէ ազդակ չունենք․ Փաշինյան
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները
12:42
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով․ մահվան նպաստը կստանան միայն անապահովները