

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021 թ. խորհրդակցությունները, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ վերանայումները։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։
«ԱՄՀ գնահատմամբ` 2020 թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեև անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաև պետական և մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:
ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. բարեփոխումների ծրագիրը կարևորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության և ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված և ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն և առողջապահություն) ներդրումների էական ավելացման և լայնածավալ բարեփոխումների միջոցով:
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը մեղմելու և վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն և ներառական աճին:
Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։
Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման և պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի և աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:
Արձանագրվել է նաև, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…