

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ նկատմամբ ստուգումներ են արվել «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությունում։ ՍՊԸ-ն շահագործել է 5 ամբարձիչ սարքավորում (տելֆեր), կաթսայատուն, 1 կոմպրեսորային կայան և 2 բեռնատար վերելակ։
Վերջիններս համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) և, որպես այդպիսին, ենթակա են ռեեստրում գրանցման:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը տարեկան առնվազն մեկ անգամ ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության, որը համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետի՝ իրականացվում է ԱՎՕ-ն ռեեստրում գրանցելուց հետո: Սակայն ընկերությունը ստուգման ժամանակ չի ներկայացրել արտադրական վտանգավոր օբյեկտների, մասնավորապես` կոմպրեսորի, 5 տելֆերների, կաթսայատան և 2 բեռնատար վերելակների՝ ռեեստրում գրանցման վկայականները և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները։
Ուստի ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումները և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության և տուգանել՝ 9 արտադրական վտանգավոր օբյեկտներ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ յուրաքանչյուր օբյեկտի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր՝ 9 000 000 (ինը միլիոն) դրամ գումարի չափով։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…