

Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհ ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` Հայկական կարմիր խաչի ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր սերունդ» հասարակական կազմակերպություններից:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատանքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը: Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…