Բնապահպանություն
23.12.2021

Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի նիստը

ՇՄ նախարարությունը նշում է, որ խորհրդի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (Ծրագրի խորհրդի համանախագահ), Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին (Ծրագրի խորհրդի համանախագահ), Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նախքան նիստի մեկնարկը հաստատվել է Ծրագրի խորհրդի փոփոխված կազմը և օրակարգը։

Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որդեգրելով կայուն զարգացման քաղաքականությունը, կարևորում է շրջակա միջավայրի պահպանության, տնտեսության զարգացման և սոցիալական պաշտպանության ներդաշնակեցումը: Այդ մոտեցումը լիարժեք արտացոլվում է էներգաարդյունավետության խթանման միջոցառումներում՝ լինի դա շենքերում, տրանսպորտում, արդյունաբերությունում կամ գյուղատնտեսությունում:

Այս համատեքստում չափազանց կարևորվում է շենքերում և մասնավորապես բնակարանային սեկտորում էներգիայի սպառման նվազեցմանը միտված Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված 20 մլն դոլարի դրամաշնորհային այս ծրագրի գործունեությունը»,- նշել է նախարարը։

Ծրագրի բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջանում են շենքերում էներգասպառումից, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետությունում սպառված էներգիայի 37 տոկոսը: Սակայն ակնհայտ է, որ շենքերում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բացի սոցիալական օգուտներից, համապատասխանում է նաև մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացմանը և շենքային ֆոնդի պահպանության քաղաքականությանը:

Այս տարի Ծրագիրն ապահովել է արդյունավետ համագործակցություն Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ մարզերի քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման առումով:

«ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որպես Ծրագիրը համակարգող գերատեսչություն, ամենայն պատասխանատվությամբ գիտակցում է այս ծրագրի հաջող իրականացման կարևորությունը, որի իրականցման հաջողությունը մեծ չափով կախված է պետության-տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունից։

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021-2026թթ․ նոր ծրագրում կապիտալ շինարարության և վերակառուցման ծրագրերի կարևորումը, գործընկերներին հորդորում եմ ավելի սերտացնել համագործակցությունը Ծրագրի հետ, նպաստելով դպրոցների, մանկապարտեզների և սոցիալական նշանակության շենքերի վերակառուցման ծրագրերում էներգաարդյունավետության միջոցառումների լիարժեք ներառմանը:

Պակաս կարևոր չէ նաև պետական և համայնքային համագործակցությունը, որն 2020թ.-ին բավականին դրական արդյունքներ արձանագրեց մարզերում ջերմաարդիականացնելով 80-ից ավելի բազմաբնակարան շենքեր և շինարարական աշխուժություն ներմուծելով համայնքներ»,- իր ելույթում նշել է նախարար Սիմիդյանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

ԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը ներկայացրել է 2021 թվականի համար Ծրագրի առաջընթացի հաշվետվությունը և առաջիկա գործողությունները, առկա խնդիրները, մարտահրավերներն ու խոչընդոտները, որին հաջորդել է ընդլայնված քննարկում։

Ամփոփելով խորհրդի նիստը, նախարարը ՀՀ կառավարության և մասնավորապես՝ Շրջակա միջավայրի նախարարության անունից հավաստիացրել է, որ կգործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը Ծրագրի անխոչընդոտ և պատշաճ իրականացման համար։

«Ծրագրի արդյունքները ունեն բոլոր նախադրյալները ծառայելու որպես երաշխիք Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից նոր ռեսուրսների ներգրավման համար՝ ի բարօրություն մեր երկրի հանրությանը»։

Լրահոս
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան
11:40
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Վարդանյան
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
11:20
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
Միջազգային ԶԼՄ-ները փորձում էին Ադրբեջանին ներկայացնել որպես Ղարաբաղյան հակամարտության մեղավոր կողմ. Հաջիև
11:09
Միջազգային ԶԼՄ-ները փորձում էին Ադրբեջանին ներկայացնել որպես Ղարաբաղյան հակամարտության մեղավոր կողմ. Հաջիև
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
10:59
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. վարչապետը՝ Մակրոնին
10:56
ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. վարչապետը՝ Մակրոնին
ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը․ Թրամփ
16:52
ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը․ Թրամփ
Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին․ Լևոն Զուրաբյան
16:23
Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին․ Լևոն Զուրաբյան
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
16:12
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի․ Դանիել Իոաննիսյան
16:03
Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի․ Դանիել Իոաննիսյան
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
16:01
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. նախարարություն
15:36
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. նախարարություն
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
15:23
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
15:03
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով
14:50
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով
Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի
14:38
Չենք հրաժարվում դիվանագիտական ​​միջոցներից. Բաղայի