

1in.am | Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը շարունակում է պահանջել իրենից տարիներ առաջ թալանածը։ Սեպտեմբերին Լևոն Մարկոսը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն ներկայացնելով իր հետ կատարվածը:
Գործարարը պատմում է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Բացի այդ, իրեն համոզել են, որ գնի սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը. «Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր, սակայն բանկը սնանկացած էր:
2018 թվականի հեղափոխությունից հետո «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Գործարար Լևոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տևել է չորսուկես ժամ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:
Գործարարն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ մեկ տարի ինքը լռել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, սակայն հիմա ժամանակն է, որ իրավապահ մարմինները գործի անցնեն և վերադարձնեն իրենից խլվածը:
«Ւմ ունեցվածքը հրոսակային եղանակով զավթվել է Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կողմից»,-ասաց նա՝ հավելելով որ թեև գործը բացված էր թվում, սակայն որևէ առաջընթաց այդ գործում չկա։
Անդրադառնալով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Մարկոսը նշեց, որ նա հիմա պետք է ոչ թե ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունենալիս լիներ, այլ պատասխանատվություն կրելիս, քանի որ թալանել է, սակայն շարունակում է ազատության մեջ մնալ:
«Զգուշացնում եմ քեզ, վերադարձրո՜ւ իմ ունեցվածքը, ինձնից թալանածը, վերադարձրո՜ւ և հեռացի՜ր Հայաստանից։ Եվ եթե պետություն գոյություն ունի, ապա այդ երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին պետք է պատասխանատվության կանչեն»,-ասաց Լևոն Մարկոսը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…