Լրահոս 24/7

Արցախում կարանտինը երկարաձգվել է

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022թ.-ի մարտի 24-ը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից:

Նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:

Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են հետևյալ կետերին՝

  • Հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
  • Հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը:
  • Աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը հանվել է:
  • Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:
  • Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:
  • Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Արցախում կատարվել է 331 թեստավորում, արդյունքում 13 նոր դեպք է գրանցվել։ Այժմ 84 վարակակիր ստացիոնար բուժում են ստանում, 14 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ինը՝ ծանր։ 1 օրում մահացել է 1 անձ։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 4722 դեպք է գրանցվել։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

6 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

7 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

7 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago