

«Արամ Վարդևանյանին անգրագետ չես անվանի: Եվ ուրեմն այս սուտ նառատիվը ինքը տարածում է մտածված: Սկզբից ակնհայտ սուտ տպավորություն է ստեղծում, որ ՍԴ-ն որոշել է, որ ՊՇՌ թեսթավորումը պետք է անվճար լիներ: Ու, մի բան էլ, խոսում է նրանից, որ արդեն վճարված թեսթերի գինն էլ պետք է վերադարձվի:
Մարդկանց մոտ ակնկալիք է ձևավորվում, որ իրենց ինչ որ մեկը պետք է ապագա, կամ, միգուցե, նույնիսկ անցյալ թեսթերի փողը տա: Ակնկալիք, որը չունի որևէ հիմք: Մարդիկ այդ փողը չեն ստանում, թեսթերի համար շարունակում են վճարել ու բարկանում են պետության ու իշխանության վրա` իրենց կարծիքով իրենց լեգիտիմ ակնկալիքը չիրականացնելու համար:
Հ.Գ. Պարզաբանեմ. Նախկինում գործատուն կամ որևէ այլ մեկը իրավունք չուներ աշխատողի փոխարեն թեսթի գումարը վճարելու: ՍԴ-ն հանեց այդ արգելքը և հիմա աշխատողի թեսթի համար կարող են վճարել այլ անձինք (օրինակ` գործատուն): Կարող են, բայց պարտավոր չեն»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…