

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ:
Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար:
Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…