

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Araratnews.am-ի փոխանցմամբ Արամ Անանյանըհաստատել է , որ արդեն դիմել են հայկական եւ թուրքական պատկան մարմիններին՝ Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու համար:
ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն դեպի Երևան-Ստամբուլ չարթերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար առայժմ միայն մեկ հայտ է ստացել:
«Հայկական կողմից դեկտեմբերի 23-ին ստացել ենք մեկ հայտ՝ դա «Fly One Armenia» ավիաընկերությունն է։ Քաղաքացիական ավիացիան ուսումնասիրում է հայտը՝ այս պահին դեռ ոչ մի որոշում չկա»,- հայտնել է Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից։
Երեկ թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ թուրքական բյուջետային «Պեգասուս» (Pegasus) ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:
«Թուրքական կողմից ոչ մի ավիաընկերություն դեռ հայտ չի ուղարկել, իսկ քանի դեռ չկա հայկական կողմի հաստատումը, թռիչքը չի կարող կայանալ։ Անգամ տևական ժամանակ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները դիմում են որոշակի սեզոնի թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար»,- հայտնել է Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունը։
Տարածքային կառավարման նախարարության տեսակետի համաձայն․ «Հայկական կողմը ոչ մի խոչընդոտ չի տեսնում, քանի որ նպատակներից մեկը օդային ուղիների աշխարհագրության ընդլայնումն է և ուղեհոսքի շատացումը։ Նախկինում էլ մենք ունեցել ենք նման փորձ՝ այդ պատճառով հայկական կողմը խնդիրներ չի տեսնում»,- ասացին գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցությունը իրականացվել է 2.5 տարի առաջ, և հիմա ավիահաղորդակցության վերսկսումը կարևոր առաջընթաց է ինչպես հայկական և թուրքական հարաբերությունների ստեղծման, այնպես էլ երկու երկրների ավիաշուկաների զարգացման համար։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…