

Հայաստանը Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացների համատեքստում դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։
Դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար ուղղությամբ այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին։
«Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ պետք է սահմանների դեմարկացիա ու դելիմիտիացիա լինի, և գիտեք, որ առկա է քննարկում այն մասին, թե որ թվականի քարտեզներով դա պետք է տեղի ունենա։ Մենք հիմա բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, թե տարբեր տարբերակներով որտեղ են մեր ունեցած ճանապարհները որոշակի դուրս գալիս Հայաստանի տարածքից։
Մենք նայում ենք սցենարներ, որ եթե, օրինակ, այսպես ընթանան պրոցեսները, ինչ խնդիր պիտի ունենանք, ինչպես հաղթահարենք այն և այլն։ Ասեմ, որ 75 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի հողատարածքների մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է 90 ական թվականներից։ Պառավաքարի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Այսինքն՝ մենք նայում ենք տարբեր սցենարներ։ Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածի հետ խնդիր կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հիմա ուսումնասիրում ու դուրս են բերում ամբողջ իրավական հիմքերը։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…