

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում:
ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում, պատասխանելով հարցին, թե ով է իր համար նախընտրելի` կուսակցական գործիչը, թե լավ կառավարիչը, խոսքը ոչ միայն և ոչ այնքան Հայկ Մարությանի մասին է, ՀՀ վարչապետն ասաց, որ այսօրվա բոլոր խնդիրները և ձախողումները կապված են պետական ինստիտուտների չկայացման խնդրի հետ:
«Մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա, մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստը այն է, որ կա ավագանի և կա քաղաքապետ, որն ավագանու անդամ է: Եվ մենք հիմա 2021 թվականին 4 հազարից ավել բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ընտրակարգով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը»,- ասաց Փաշինյանը, հիշեցնելով, որ Երևան քաղաքում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Ելք» դաշինքի 2017 թվականի ծրագիրը:
Երկրի ղեկավարը ընդգծեց` ինչպես վարչապետ չի կարող լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այդպես էլ քաղաքապետ չի կարող լինել առանց ավագանու մեծամասնության:
«Բոլոր որոշումները, որոնք իրականացվել է, ընդունվել է Կառավարությունում և ավագանիում: Երևանի քաղաքապետը ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու և շատ որոշումներ Կառավարությունում: Հետևաբար` այն մարդուն, ում ընտրել ենք քաղաքապետ «Իմ քայլ» խմբակցությունից, եղել է քաղաքապետի առաջին տեղակալը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը քաղաքական, բարոյական և այլ հարթություններում ևս խնդիրներ տեսնում է: Փաշինյանը կարևորեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում:
« Ես որևէ կասկած չունեմ, որ Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի, որովհետև երբ որ ինստիտուտի աշխատանքը և փոխհարաբերությունը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի Երևան քաղաքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…