Լրահոս 24/7
24.12.2021

Վարչապետը կասկած չունի` Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի

Վարչապետը կասկած չունի` Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում:

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում, պատասխանելով հարցին, թե ով է իր համար նախընտրելի` կուսակցական գործիչը, թե լավ կառավարիչը, խոսքը ոչ միայն և ոչ այնքան Հայկ Մարությանի մասին է, ՀՀ վարչապետն ասաց, որ այսօրվա բոլոր խնդիրները և ձախողումները կապված են պետական ինստիտուտների չկայացման խնդրի հետ:

«Մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա, մենք շատ երկար միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստը այն է, որ կա ավագանի և կա քաղաքապետ, որն ավագանու անդամ է: Եվ մենք հիմա 2021 թվականին 4 հազարից ավել բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ընտրակարգով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը»,- ասաց Փաշինյանը, հիշեցնելով, որ  Երևան քաղաքում իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում «Ելք» դաշինքի 2017 թվականի ծրագիրը:

Երկրի ղեկավարը ընդգծեց` ինչպես վարչապետ չի կարող լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այդպես էլ քաղաքապետ չի կարող լինել առանց ավագանու մեծամասնության: 

«Բոլոր որոշումները, որոնք իրականացվել է, ընդունվել է Կառավարությունում և ավագանիում: Երևանի քաղաքապետը ոչ մի քայլ, գործողություն չի կարող անել առանց ավագանու և շատ որոշումներ Կառավարությունում: Հետևաբար` այն մարդուն, ում ընտրել ենք քաղաքապետ «Իմ քայլ» խմբակցությունից, եղել է քաղաքապետի առաջին տեղակալը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը քաղաքական, բարոյական և այլ հարթություններում ևս խնդիրներ տեսնում է: Փաշինյանը կարևորեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում:

« Ես որևէ կասկած չունեմ, որ Երևան քաղաքը ավելի լավ կկառավարվի, որովհետև երբ որ ինստիտուտի աշխատանքը և փոխհարաբերությունը առողջ է, այդ առողջությունը կարտահայտվի Երևան քաղաքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է