

Դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երեք տենոր» մեծ գալա-համերգով հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող հայ օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Արսեն Սողոմոնյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը. տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից:
«Հնչեցին հայտնի և սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ։ Համերգն անցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երաժիշտները նշում են, որ թանկ են գնահատում հայրենիքում, իրենց հարազատ հանդիսատես առջև ելույթ ունենալու ցանկացած հնարավորություն և ուրախ են, որ այս համերգով կարողացան ոգևորել, համախմբել և փոքր-ինչ ամոքել իրենց հարենակիցներին, թե հոգեպես, թե զգացապես:
Նրանք վստահ են, որ բարձրակարգ արվեստը իր մեջ հզոր ուժ ունի: Լիպարիտ Ավետիսյանն ու Արսեն Սողոմոնյանը օպերային արվեստի միջազգային ասպարեզում իրենց սերնդի ամենապահանջված և առաջատար արտիստներից են: Նրանք հանդես են գալիս այնպիսի հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են Քովենթ Գարդենի թագավորական օպերային թատրոնը, Վիեննայի, Մյունխենի Բավարական, Բեռլինի, Ցյուրիխի պետական օպերային թատրոններն ու Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախումբը»,- ասված է հաղորդագրությունում:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…