

Երևանին հարակից Պռոշյան համայնքում հիմնվել է «Հերոսների վերականգնողական քաղաքը»։ Նախագիծը կրում է Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անունը և կոչվում է` «ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաք»:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը այդ առթիվ գրել է․
«Այսօր իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը։
Շնորհակալություն Սուրենին»։
Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ի գերնպատակն է վերականգնողական բուժում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ինտեգրել հասարակությանը, ինչպես նաև նպաստել նրանց ինքնուրույնությանը և անկախությանը։
ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է այգի՝ ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…