Լրահոս 24/7

Անձնական քարտիս փոխանցի, կամ ոնց ուզում ես տուր. Sky UP -ի ներկայացուցիչը` ուղևորին

Mediaroom.am | Օրերս տհաճ միջադեպ է գրանցվել Զվարթնոց օդանավակայանում: Դեպքը տեղի է ունեցել Skyup ավիաընկերության դեպի Ուկրաինա չվերթի ուղևորներից մեկի` ուկրաինաբնակ հայտնի գործարար և բարերար Անդրանիկ Ղազարյանի հետ: Ղազարյանը, ով միլիոնավոր դոլարների բարեգործություն է արել Հայաստանի և Արցախի համար, Հայաստանից վերադառնալիս է եղել Ուկրաինա։

Skyup ավիաընկերության ներկայացուցիչը՝ ոմն Արսեն Սարիբեկյան, գումար է պահանջել «Դյութի ֆրիից» գնված քաղցրավենիքի համար՝ հավանաբար մտածելով, թե ձեռքի այդ փոքր տոպրակը հավելյալ ուղեբեռ է և կարող է գումար «աշխատել»: Քաղաքացին ասել է, որ իր մոտ առձեռն գումար չկա, կարող է վճարել տերմինալով, ինչին ի պատասխան ներկայացուցիչ Արսեն Սարիբեկյանն ասել է, թե տերմինալ չկա. «Գնա դուրս քյաշ արա բեր, կամ չես թռնի, կամ փոխանցի անձնական քարտիս»,-ասել է Արսեն Սարիբեկյանը, որից հետո ուղևորը զայրացել է. ի՞նչ է նշանակում անձնական քարտիս: Սա ռեկետ է, ուրիշ ոչինչ:

Տեղում միջամտել են ուղևորները, ովքեր հանել և առձեռն գումար են տվել SkyUP ավիաընկերության ներկայացուցիչ Արսեն Սարիբեկյանին: Այս մասին տեղյակ են պահել նաև ավիաընկերությանը: Բանից պարզվում է, որ սա առաջին տհաճ միջադեպը չէ: Մեզ հետ կապնված ականատես քաղաքացին ապշահար էր եղել. «Ես ճանաչեցի Անդրանիկ Ղազարյանին, նա միլիոնավոր դոլարների բարեգործություն է արել, ու ինչ -որ մեկը նման տհաճ խոսակցություն է սկսում: Իհարկե տեղում բոլորը ցանկանում էին այդ մի քանի կոպեկը տալ, որ միջադեպը հարթվի, սակայն այդ ամենը տեսնելուց հետո, Հայաստան գալ-գնալու ցանկությունը կորում է: Այդ ավիաընկերությունը պետք է մտածի իր հեղինակության մասին»-ասաց միջադեպի ականատեսը:

Mediaroom.am

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

7 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

8 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

8 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

9 hours ago