«Հասկանալի պատճառներով մեզ առաջին հերթին անհանգստացնում են ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին աճող ճգնաժամային երեւույթները։ Իհարկե, սա Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների ողջ սպեկտրի պահպանումն է, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությունը, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշում գործադրելու փորձերի ակտիվացումը, իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելքում»,-նշել է Զասը։
Նրա խոսքով, կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրեր առաջ աշխատանքային այցով եղել է Երևանում՝ անդրկովկասյան հանրապետության ղեկավարության հետ հանգամանորեն քննարկելով տարածաշրջանում տիրող իրավիճակը։
«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի ստանձնել է միջնորդի դեր՝ բռնկված արյունալի պատերազմի հետևանքները կարգավորելու գործում։ Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնելու ռազմական գործողությունները, փրկել հսկայական թվով կյանքեր, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, նրանց բնակիչներին ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով»,- ասել է կառույցի գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ-ն աջակցում է նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ պարունակվող Հայաստանի և Ադրբեջանի մտադրություններին՝ կապված երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման հետ՝ դրա հետագա սահմանազատմամբ, ընդգծել է Զասը։














