Լրահոս 24/7
27.12.2021

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 100 տարեկան է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 100 տարեկան է

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, անվանի ճարտարապետներ և շինարարներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, շնորհավորելով համալսարանի 100-ամյակի կապակցությամբ, նշել է հայկական ճարտարապետության նոր շրջանի զարգացման մեջ համալսարանի անգնահատելի դերի, ավանդույթների պահպանման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ականավոր ճարտարապետների ու շինարարների մեծ ավանդի կարևորության մասին:

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ևս շնորհավորել է համալսարանի աշխատակիցներին, ուսանողներին ու շրջանավարտներին, ներկայացրել համալսարանի ստեղծման, զարգացման փուլերը, ձեռքբերումները, միջազգային հարթակներում ունեցած հաջողությունները և առաջիկա անելիքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով համալսարանի ռեկտորին, աշխատակիցներին և ուսանողներին 100-ամյա պատմության ու ձևավորված ավանդույթների առթիվ, կարևորել է ճարտարապետական և շինարարական կրթական ծրագրերը, համալսարանին մաղթել նորանոր հաջողություններ:

Շնորհավորանքներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել են`

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ Էդուարդ Եփրեմի Խաչիյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վահրամի Վարդանյանը։

Ճարտարապետական գործունեության և կրթական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար` «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, դոցենտ Գառնիկ Արայիկի Ստեփանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս, ճարտարապետ Արմենակ Մարտունու Գրիգորյանը։

Ճարտարապետության և շինարարության կրթական համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել են`

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Վարդգես Հայկի Եդոյանը,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նկարչության ամբիոնի վարիչ, ճարտարապետ Գագիկ Շահենի Հովհաննիսյանը:

Ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը, շնորհավորելով ներկաներին, բոլոր պարգևատրվածների անունից շնորհակալություն է հայտնել հանձնված պարգևների և իրենց կատարած աշխատանքների բարձր գնահատանքի համար` հատուկ նշելով պետական և հասարակական կառույցների՝ մշտապես համալսարանին աջակցելը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է