Բաքուն լիովին աջակցում է պաշտոնական Անկարայի ու Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բայրամովը հիշեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ:
«Եթե մենք խոսում ենք երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին, ապա այն պետք է ունենա միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանող հիմք։ Մենք այս հիմքով զարգացնում ենք նաև մեր հարևանների հետ հարաբերությունները, բացառություն էր միայն Երևանը, բայց հիմա մենք Երևանին առաջարկել ենք կառուցել միջազգային իրավունքի վրա հիմնված հարաբերություններ»,- նշել է Բայրամովը:














