Լրահոս 24/7
27.12.2021

Արմավիրի մարզպետն ընդունել է զոհված հերոսների կանանց ու երեխաներին

Արմավիրի մարզպետն ընդունել է զոհված հերոսների կանանց ու երեխաներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մարզպետարանում այսօր հյուրընկալել է Արցախյան 2-րդ պատերազմում Արմավիրի մարզի զոհված հերոսների կանանց և երեխաներին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի կայքը:

Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հերոսների կանանց, նրանց հերոսական գենը կրող զավակներին՝ ասելով. «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Ձեզ այս հարկի ներքո և հավաստելու, որ այս կառույցի դռները միշտ բաց են Ձեր առջև: Հարգելիներս, ուզում եմ մի բանում համոզված լինեք, որ Դուք մենակ չեք Ձեր վշտի հետ. այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմում, մեր գիտակցության մեջ անջնջելի հետք թողեց՝ դառնալով համազգային ցավ:

Սիրելի ներկաներ, ճիշտ է, մեր ցավը մեծ է, բայց մենք այնքան ուժեղ պետք է լինենք, որ այն չտապալի մեզ, այլ ուժ տա: Ուժ՝ ապրելու, հզորանալու և մեր հերոսների անկատար մնացած երազանքներն իրագործելու: Ուստի եկեք գոտեպնդվենք, ապրենք ու գործենք մեր քաջ նահատակների սխրանքներին արժանի»:

Շնորհավորելով հյուրերին գալիք տոների կապակցությամբ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մաղթել է նրանց հոգու ամրություն, քաջառողջություն և համբերություն. «Թող 2022 թվականը և հաջորդող բոլոր տարիները Ձեր ընտանիքներում նշանավորվեն հաջողություններով ու ձեռքբերումներով»:

Նշենք, որ տոնական ընդունելությանը նախորդել է «Փալանչո» տիկնիկային թատերախմբի բեմադրած «Սիրելի ընկեր» ներկայացումը: Իսկ միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո փոքրիկներին այցելել է Ձմեռ պապը, շնորհավորել նրանց ամանորյա տոնի առթիվ և նվերներ հանձնել:

Միջոցառման կազմակերպման հարցում մարզպետարանին աջակցել են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Արմեն և ընկերներ» հիմնադրամը, ինչպես նաև ՌԴ Սմոլենսկի մարզի Գագարին քաղաքի հայ համայնքը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է