Այսօր ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական «Спутник V» պատվաստանյութը չեզոքացնում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը։
«2 օր առաջ ես զրուցել եմ Գամալեայի անվան ինստիտուտի ղեկավարի հետ, նրանք իրականացրել են ուսումնասիրություններ, եւ «Спутник V»-ն հաստատ չեզոքացնում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը»,- ասաց Պուտինը։
Նրա խոսքով, միայն կլինիկական հետազոտությունները կարող են պատասխանել հարցին, թե որքանով, բայց չեզոքացման մակարդակը շատ բարձր է:













