Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Հյատնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:













