Լրահոս 24/7
29.12.2021

Սևանա լճի «Կարմիր ավազ» տարածքում որսագողեր են հայտնաբերվել

Սևանա լճի «Կարմիր ավազ» տարածքում որսագողեր են հայտնաբերվել

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  մարզային վարչության, ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել  2  քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։

Մարտունու ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները՝ 34-ամյա Մասիս Պ.-ն և 31-ամյա Ոսկան Պ.-ն, Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ «Կարմիր ավազ» կոչվող տարածքում զբաղվում են ապօրինի ձկնորսությամբ և պետք էր օպերատիվ ու գրագետ գործեին, որպեսզի կարողանային հենց դեպքի վայրում բռնել նրանց, ինչպես իրավապահ համակարգում է ասվում՝ «իրեղենով»:

Ոստիկանները, ժամանակին հասնելով նշված վայր, հայտնաբերել են նրանց, ինչպես նաև ձկնորսական մոտորանավակը, որի մեջ հայտնաբերվել է 69 հատ «սիգ» և 1 հատ «իշխան» տեսակի՝ 27 կգ ընդհանուր քաշով ձկներ:

Հայտնաբերվել է նաև Ոսկան Պ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենան:  Վերջիններս բերման են ենթարկվել  ոստիկանության Մարտունու բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել և բաց են թողնվել:

Մասիս և Ոսկան Պ.-երը հարազատ եղբայրներ են և ոստիկանությունում հայտնել են, որ նշված ձկները որսացել են «Կարմիր ավազ» կոչվող տարածքից՝   ձկնորսական ցանցերով և այն օգտագործեու էին որպես սնունդ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային վարչության պետի կողմից հրահանգվել է  մարզի տարածքային բաժինների, համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչներին, որպեսզի նրանք բնակչության հետ հանդիպումներ ունենան ու հայտնեն, որ այս օրերին որսը, այդ թվում՝ Սևանա լճում, արգելված է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է