Լրահոս 24/7
29.12.2021

Հայաստանը մանկական մահացության կանխարգելման Կայուն զարգացման նպատակներին հասած սակավաթիվ երկրներից է

Հայաստանը մանկական մահացության կանխարգելման Կայուն զարգացման նպատակներին հասած սակավաթիվ երկրներից է

Աշխարհը շարունակում է զգալիորեն շեղվել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին վերջ դնելու Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու ճանապարհից. այս մասին ասվում է ՄԱԿ-ի միջգերատեսչական խմբի (UN IGME) կողմից հրապարակված՝ Երեխաների մահացության գնահատականների մասին զեկույցում՝ հայտնում են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից: 

Զեկույցի համաձայն՝ 50-ից ավելի երկիր մինչև 5 տարեկան երեխաների մահացության թիրախին մինչև 2030 թվականը չի հասնի, իսկ ավելի քան 60 երկիր՝ նորածնային մահացության թիրախին, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն:

ԿԶՆ-ներով նախատեսված է մինչև 2030 թվականը վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին՝ նպատակ ունենալով 1000 կենդանի ծնվածի հաշվով նորածնային մահացության 12 կամ ավելի փոքր մահացության ցուցանիշ գրանցել, իսկ մինչև 5 տարեկանների շրջանում՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով մահացության 25 կամ ավելի փոքր ցուցանիշ:

Զեկույցում նշվում է, որ միայն 2020 թվականին ավելի քան 5 միլիոն երեխա մահացել է մինչև իր հինգերորդ տարեդարձը, իսկ 5-24 տարեկան` 2,2 միլիոն երեխա և երիտասարդ:

Հայաստանի Հանրապետությունը զեկույցի համար տվյալներ տրամադրած երկրների ցանկում է: Ըստ այդմ, եթե 1990 թվականին երկրում մանկական մահացության ցուցանիշը կազմել է 42` 1000 կենդանի ծնվածի հաշվով (‰), ապա 2020 թվականին` 10‰: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշը 1990 թվականին կազմել է 49` 1000 կենդանի ծնվածի հաշվով, իսկ 2020 թվականին` 11‰:  Կարևոր է փաստել, որ երկու ցուցանիշների դեպքում էլ Հայաստանը ԿԶՆ-ներին հասած հատուկենտ երկրների շարքում է:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է