Լրահոս 24/7
29.12.2021

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հանդես է եկել հայերին ուղղված Ամանորի ուղերձով

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հանդես է եկել հայերին ուղղված Ամանորի ուղերձով

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին հանդես է եկել հայերին ուղղված Ամանորի ուղերձով: Եմ դեսպանության էջում տեղադրված ուղերձում ասվում է.

«Տոնական օրերը մոտենում են, և շուտով անցյալում   կթողնենք  մարտահրավերներով լի ևս մի տարի։

Քովիդ համավարակը շարունակում էր հետևանքներ թողնել առողջության, տնտեսական ապահովության և սոցիալական բարեկեցության վրա ամբողջ աշխարհում։ Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել։

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ կարող եմ հավաստիացնել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։

ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ։

ԵՄ-ն  արագ արձագանքեց Հայաստանի և նրա քաղաքացիների հրատապ կարիքներին Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Մոտ 100 մլն արժողությամբ «Թիմ Եվրոպա» փաթեթը տրամադրվեց ոչ միայն Կառավարությանը բյուջետային աջակցության ձևաչափով, այլև ավելի քան 3000 անապահով տնային տնտեսություններին նպատակային սոցիալական օգնության միջոցով։

Մենք դյուրին դարձրեցինք առցանց կրթությունը 350 երեխայի համար և աջակցություն տրամադրեցինք ավելի քան 1000 փոքր ու միջին բիզնեսի՝ օգնելով նրանց մշակել նոր թվային մոտեցումներ։ Հիվանդների բժշկական խնամիքի համար կարևոր բժշկական սարքավորումներ տրամադրվեցին հիվանդանոցներին և լաբորատորիաներին։

ԵՄ անդամ պետությունների հետ միասին մենք շարունակեցինք աջակցություն տրամադրել տարածաշրջանում հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը։

ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։

Սիրելի՛ հայաստանցիներ,

Հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է