Պետական վերահսկողական ծառայությունն այսօր՝ դեկտեմբերի 29–ին, ուսումնասիրություն է սկսել իրականացնել Երեւանի քաղաքապետարանում։ Տեղեկությունը ԶԼՄ–ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ չմեկնաբանելով, թե ինչի շուրջ է այդ ուսումնասիրությունը։













