Զորամիավորումներում դեկտեմբերի 29-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ստորաբաժանումների ղեկավարները ստուգել են զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։













