Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ ՀՀ վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Տեղեկացվում է, որ գերիների վերադարձն իրականացվել է Հունգարիայի միջնորդությամբ։
Նրանց անուններն են Սարգիս Աբրահամյան, Արման Խաչատրյան, Վահե Աղաջանյան, Սուրեն Խաչատրյան, Արամ Ավետյան։
Նշենք, որ դեկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 10 զինծառայողների։ Նրանք ևս գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։













