Ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում ծառայություն կիրականացնեն նաև ոստիկանները։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` որոշ մանրամասներ հայտնելով։
«Իմ ինֆորմացիայով` որևէ նոր ստորաբաժանում չի ձևավորվի։ Սակայն հնարավոր է իրավիճակից ելնելով` ոստիկանության զորքերի որոշ աշխատակիցների գործուղումը դիտարկել հանրապետության տարբեր մարզեր։ Հնարավոր է ներքին վերաձևափոխումներ լինեն, սակայն նոր գումարտակ չի ձևավորվելու»,–ասաց Ֆիդանյանը։
Նա նշեց, թե դեռ չի կարող ասել, թե ինչ աշխատանքներում են ներգրավվելու ոստիկանները. աշխատանքներն ավարտված չեն, հստակություն չկա։














