Լրահոս 24/7
30.12.2021

Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է. Փաշինյան

Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է. Փաշինյան

2022թ–ից նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիները հին նմուշի` ոչ կենսաչափական տվյալներով անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով` ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ` 10 տարի ժամկետով։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով կառավարության 1998թ–ի որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները։

«Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում հանել շրջանառությունից»,– ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը, որն իրենից ներկայացնելու է առավել լայն տեղեկատվական համակարգ։ Նոր էլեկտրոնային անձնագրերով ՀՀ քաղաքացիները նույնականացվելու են ոչ միայն պետական ծառայությունների, այև ՀՀ ողջ տնտեսական համակարգում։

Մեկնաբանելով ՀՀ կառավարության նոր որոշումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն որակեց որպես «հերթական ոչ պոպուլյար որոշում», որն իրականացվում է ՀՀ տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու նպատակով։

«Այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է, որովհետև այն անձնագրերը, որ ՀՀ քաղաքացիներն այսօր օգտագործում են, ժամանակակից աշխարհում արդեն շատ վաղուց չեն օգտագործվում»,–ասաց Փաշինյանը։

Բացի այդ, նրա խոսքով, ՀՀ–ում այսօր 3-4 անձը հաստատող փաստաթուղթ է գործում, ինչն ազդում է ոչ միայն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի, այլև ընտրական գործընթացի վրա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է