2022–ի առաջին օրը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ «Եռաբլուր» էր այցելել դեկտեմբերի 28–ին։














