Երաժշտություն

«Գրեմմի» մրցանակաբաշխությունն «օմիկրոն» շտամի պատճառով կարող է հետաձգվել

ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան «Գրեմմի» երաժշտական 64-րդ մրցանակաբաշխության արարողությունը կարող է հետաձգել։ Տեղեկությունը billboard.com կայքին հաղորդել են աղբյուրները։ Մրցույթը նախատեսվում է իրականացնել Los Angeles Convention Center–ում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվում է COVID-19-ի պատճառով:

Անցյալ տարվա շոուն սկզբում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 31-ին, սակայն հունվարի 5-ին որոշվել էր այն տեղափոխել մարտի 14–ին՝ Լոս Անջելեսում COVID-19–ի դեպքերի կտրուկ աճի պատճառով:Նշենք, որ «Գրեմմի» մրցանակի անվանակարգերը հայտարարվել են նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստը ներկայացվել է ամենից շատ անվանակարգերը՝ 11: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը և Ջասթին Բիբերը՝ յուրաքանչյուրը առաջադրվելով 8-ական անվանակարգ:

Հիշեցնենք` անցած տարի «Գրեմմի»–ում «Տարվա լավագույն երգ» է ճանաչվել երգչուհի H. E. R-ի I can’t breathe կոմպոզիցիան, իսկ «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի Folklore ալբոմը: Ամերիկացի երգչուհի Դոլլի Փարթոնը նույնպես «Գրեմիի» էր արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում: Everything I wanted ստեղծագործությունն ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշին «Գրեմմի» է բերել «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում: Ռեփեր Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակի էր արժանացել «Լավագույն քրիստոնեական ալբոմի» համար։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago