Լրահոս 24/7

Հավատալու և չհուսալքվելու պատգամներ. Էդգար Գյանջումյանն այցելել է Զինվորի տուն

Անվանի կոմպոզիտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (առավել հայտնի` Զինվորի տուն) և իր ստեղծագործություններով ուրախացրել կենտրոնում բուժում ստացող տղաներին։

Հանդիպման տեսանյութից մի հատված հրապարակվել է վերականգնողական կենտրոնի  կայքէջում։ Տեսանյութում Գյանջումյանը երգում է իր ստեղծագործություններից մեկը՝«Հայրենիքը», որի խոսքերի հեղինակը ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։

«Էդգար Գյանջումյանն իր հին ու նոր երգերով, հավատալու և չհուսալքվելու պատգամներով էր այսօր եկել տղաներին այցի»,- նշված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին հաճախ են այցելում հայտնի մարդիկ և փորձում նրանց օրը տոն դարձնել։ Ավելի վաղ տղաներին այցելել էին ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը և երգչուհի Սոֆի Մխեյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago