Լրահոս 24/7
05.01.2022

Պատվաստումների առումով մենք դեռ զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ. Թորոսյան

Պատվաստումների առումով մենք դեռ զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ. Թորոսյան

2021 թվականին մենք ևս մեկ անավարտ խնդիր ունենք թողած, որը պետք է ավելի լայն թափով շարունակենք լուծել 2022 թվականին, որպեսզի այսօրվա հարաբերականորեն բավարար վիճակի փոխարեն կրկին չունենանք ծանր ալիքներ։ Խոսքն իհարկե կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին է։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ցավոք, մենք դեռևս զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ և ավելի լայն տարածաշրջանում՝ 23% ամբողջական պատվաստված և 31% մեկ դեղաչափով բնակչությամբ (տվյալները կարող են լինել 2-3 օրվա հնության):

«Խնդրում և կոչ եմ անում մեր բոլոր չպատվաստված քաղաքացիներին ՊԱՏՎԱՍՏՎԵԼ։ Առողջապահության նախարարությունը և կառավարությունը երկրում ապահովել է անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի բազմազանություն, որոնք կատարվում են ամբողջությամբ անվճար։ Կոչ եմ անում նաև այն քաղաքացիներին, որոնք արդեն 6 ամիս ավել է պատվաստված են, ստանալ իրենց 3-րդ դեղաչափը (բուստերը), որպեսզի նրանց պաշտպանությունը հիվանդությունից մնա ուժեղ։

Բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են մեր չպատվաստված հարազատները կամ մտերիմները ծանր տանում հիվանդությունը կամ դժբախտաբար մահանում դրա պատճառով, չնայած ստանում են ամենաբարձր որակի բուժօգնությունը։ Դա ապացուցված է նաև ամբողջ աշխարհում և այդ ապացույցները բազմիցս են բերվել. կրկին չեմ ուզում դրանց անդրադառնալ։

Կարևոր է նաև հիշել մեր առողջապահական համակարգի հյուծվածության մասին, որն արդեն գրեթե 2 տարի է աշխատում է արտակարգ ռեժիմով, հատկապես կովիդ հիվանդանոցները։ Սա էլ է մի խնդիր, որը պետք է լուծվի՝ փոխելով համակարգի աշխատանքի ռեժիմը, երբ բոլոր հիվանդանոցները կզբաղվեն կովիդի բուժմամբ ըստ անհրաժեշտության և չեն դադարի մատուցել իրենց հիմնական ծառայությունները»,-գրել է Թորոսյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է