Լրահոս 24/7
05.01.2022

Քաղաքացիները կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին ու վերցնել նորը. Քերոբյան

Քաղաքացիները կարող են իրենց հին մեքենաները տալ ավտոդիլերներին ու վերցնել նորը. Քերոբյան

2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է ավտոմեքենաների վաճառքի Trade-in համակարգը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հիշեցրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին ու փոխարենը վերցնեն նոր մեքենաներ։ Մենք անցյալ տարի կարգավորումներ փոխեցինք այնպես, որ հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի»,– ասաց նախարարը։

Քերոբյանը նշեց, որ թեև օրենքն արդեն գործում է, բայց ներկա պահին Հայաստանում նոր ավտոմեքենաների դեֆիցիտ կա։ Նախարարը, սակայն, հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը ևս կհարթվի ու մարդիկ հնարավորություն կստանան իրենց հին մեքենաները փոխելու նորով։Աշխարհում լայնորեն գործող Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործած ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողին ու գնային տարբերությունը վճարելով ստանում նորը, Հայաստանում թեև տեսականորեն կար, բայց մինչև հիմա չէր գործում։

Բանն այն է, որ նախկին օրենսդրական կարգավորումներով` հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված էր ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով ԱԱՀ վճարել։Օրենքի փոփոխությունից հետո, ս.թ. հունվարի 1-ից սկսած, ԱԱՀ–ն պետք է վճարվի ոչ թե մեքենայի ամբողջ արժեքից, այլ միայն գնային տարբերությունից հաշվարկված, քանի որ տրամաբանորեն Հայաստանում այսօր շահագործվող բոլոր ավտոմեքենաների համար դրանց ամբողջ արժեքի համար ԱԱՀ արդեն մեկ անգամ վճարվել է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է