Լրահոս 24/7
05.01.2022

Սահմանադրական բարեփոխումներն իրականացնող խորհրդի կազմը հայտնի կլինի առաջիկա տասնօրյակում․ նախարար

Սահմանադրական բարեփոխումներն իրականացնող խորհրդի կազմը հայտնի կլինի առաջիկա տասնօրյակում․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը չի հրաժարվել գլխավոր դատախազի և տեղակալների աշխատավարձը բարձրացնելու նախագծից։ Ըստ նրա՝ քննարկումներ են ընթանում, թե որքան պետք է բարձրանան աշխատավարձերը։

«Պետք է ձևավորվի ճիշտ համամասնություն։  Թե կոնկրետ ումը որքան կբարձրանա, դեռ քննարկվում է»,- ասաց Անդրեասյանը։ 

Դիտարկմանը՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հայտ էր ներկայացրել, հարցին՝ ընդունվե՞լ է իր հայտը, Անդրեասյանն ասաց՝ դեռ ոչ։

Դիտարկմանը, որ ինքը քաղաքական թիմի անդամ է, հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում ինչո՞ւ գերիների վերադարձի մասին անդրադարձ չկար, Կարեն Անդրեասյանը նկատեց՝ ճիշտ կլինի այդ հարցով դիմել վարչապետի աշխատակազմին։

«Սա քաղաքական թիմի պատասխանելու հարցը չէ։ Ելույթն ուներ կարևոր բազմաթիվ մեսիջներ, տոնական շնորհավորանք էր։ Պետք է կենտրոնանալ բոլոր այն կետերին և սպասումներին, որը վարչապետն առաջարկեց։ Բոլորս էլ, նաև վարչապետը, աշխատում ենք գերիների վերադարձի մասով, մեր միջազգային այցերին այդ հարցը բարձրաձայնում ենք»։

Լրագրողներն Անդրեասյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքը, քանի որ ինքն էլ է նախկինում եղել այդ պաշտոնին, նախարարն ասաց՝ գործող ՄԻՊ-ին գնահատական չի կարող տալ։

«Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ապա ես նրան աջակցում եմ։ Գրիգորյանն արժանի թեկնածու է, նա անցել է այնպիսի ճանապարհ, որ կկարողանա բոլորիդ գոհացնել՝ որպես ՄԻՊ։ Գործող ՄԻՊ-ի աշխատանքին գնահատական չեմ տալիս՝ պահելով էթիկայի նորմերը»։

Խոսելով սահմանադրական բարեփոխումներն իրականացնող խորհուրդ ստեղծելու մասին՝ արդարադատության նախարարը հայտնեց՝ առաջիկա տասնօրյակում հայտնի կլինի կազմը։

«Կազմում կլինեն խորհրդարանական ընդդիմության և իշխանության, հասարակական մի քանի կազմակերպության, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Մենք բոլորս միասին կխոսենք և կհասկանաք, թե ինչ հայեցողական մոտեցումներ են լինելու հանձնաժողովում»,- ասաց Անդրեասյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է