Երևան–Ակտաու չվերթը, որը նախատեսված էր այսօր երեկոյան, չեղարկվել է։ Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» օդանավակայանի կայքում։
Չեղարկման պատճառը, ամենայն հավանականությամբ, Ղազախստանում տիրող իրավիճակն է։ SCAT ավիաընկերության Երևան-Ակտաու չվերթը նշանակված էր Երևանի ժամանակով 18.10–ին։
Ավելի վաղ չէր կայացել նաև Ակտաու– Երևան գիշերային չվերթը։













