Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է խուսափել մարդաշատ վայրերից։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանում ՀՀ դեսպանության կայքէջում։
Դեսպանությունից հիշեցնում են, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (23:00-ից մինչև 07:00):
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում (կացության վայրերում)»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Ղրղզստանը սկսել էր իր քաղաքացիներին տարհանել Ղազախստանից։













