Ալմաթիի ոստիկանությունը հաստատել է ղեկավարության վրա հարձակման, ահաբեկիչների ոչնչացման մասին տվյալները։
Ալմաթիի ոստիկանությունը հաստատել է իրավապահ վարչության վրա հարձակումը, այն հետ է մղվել, ահաբեկիչները ոչնչացվել են, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը։
«Ալմալինսկի շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքի վրա հարձակումը հենց նոր հետ է մղվել, ահաբեկիչների խումբը ոչնչացվել է, նրանց թիվը դեռ հայտնի չէ»,- ասել է Ազիրբեկը։













