Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցում մարտական գործողություններին եւ զինյալների ոչնչացմանը, հայտնում է RT-ն:
Ինչպես գրում է Tengrinews.kz, ըստ նրա, հունվարի 6-ին Ալմաթիի մաքրման գործողության մարտական մասն իրականացրել են «Արիստան», «Արլան», «Բերկուտ» եւ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները:
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում պատմել Է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողության մասին:













