Հայաստանի խաղաղապահ ուժերը Ղազախստանում մասնակցելու են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանությանը։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մեկնաբանը նկատել է, որ Հայաստանը նման արձագանք չստացավ, երբ մեր երկրին էր օգնություն անհրաժեշտ։
«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»,- ի պատասխան ասել է Գրիգորյանը:
Նա հավելել է նաև, որ ՊՆ-ն պարբերաբար տեղեկություններ կտրամադրի Հայաստանից մեկնած զորախմբի մասնակցության և օպերացիայի մասին։
Հիեցնենք՝ ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկելՂազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։













