Լրահոս 24/7
07.01.2022

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի իրականացման միջգերատեսչական խորհրդի նիստը

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի իրականացման միջգերատեսչական խորհրդի  նիստը

Այսօր կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական էջը։ Կլիմայի փոփոխությունը միջազգային գործընթացներում դասվում է մարդկության հիմնական մարտահրավերների շարքում՝ մարդկային կյանքի, շրջակա միջավայրի, միգրացիայի և տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցության ահագնացող միտումների հետևանքով: Այն հատկապես վերաբերում է Հայաստանին, որպես դեպի ծով ելք չունեցող լեռնային երկրի:

Չնայած Հայաստանի չնչին մասնաբաժնին ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մեջ՝ 0,02 տոկոս, մեր երկիրն ակտիվ միացել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գործընթացներին:Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը իրականացվում էր ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որն ավելի քան երկու տարի չէր գործում՝ պայմանավորված Կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ։ Անհրաժեշտ էր միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել Կառավարության նոր կառուցվածքին համապատասխան:

Այս ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2021 թ. հուլիսի 6-ի Վարչապետի 719-Ա որոշմամբ հաստատվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը, որով ավելի ընդլայնվել են խորհրդի իրավասությունները, նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ:

Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար բարձրացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը շրջակա միջավայրի նախարարից վերապահվելով ՀՀ փոխվարչապետին՝ հորիզոնական կառավարում ապահովելու համար։

Միջգերատեսչական համակարգման նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտության մյուս պատճառը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին Փարիզյան համաձայնագրի վավերացումն է, որով առավել հստակեցվել և կարևորվել են Կոնվենցիայի Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: «Համաճարակի բացասական հետևանքներից մեր երկրի վերականգնվելուն զուգահեռ անհրաժեշտ կլինեն զգալի ջանքեր «կանաչ վերականգնումը» խթանելու և ցածր ածխածնային զարգացման հետագա միտումն ապահովելու համար: Կպահանջվեն փոխհամաձայնեցված մոտեցումներ տնտեսության բոլոր ճյուղերում:

Այս ամենը նախատեսում է զգալի օրենսդրական և կարգավորող շարունակական բարեփոխումներ, որոնք կնպաստեն նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի՝ (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը: Վստահ եմ, որ այս կազմով հնարավոր կլինի լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բխում եմ մեր երկրի ստանձնած պարտավորություններից Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո՝ նպաստելով նաև «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի» 13-րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացմանը»,-իր ելույթում նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է