Ղազախստանի Հանրապետությունում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր միավորման, ինչպես նաև ԲՏԱ բանկի նախկին ղեկավար և ընդդիմադիր Մուխտար Աբլյազովը հայտարարել է, որ ընդդիմության և բողոքի ակցիաների առաջնորդն ինքն է: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք պատրաստվում որևէ բանակցություն սկսել կոռումպացված ռեժիմի հետ, ինչպես նաև հասնելու ենք ամբողջական հրաժարականի։ Պայքարելու ենք, որ Նուրսուլթան Նազարբաևը կալանավորվի, քանի որ ուր էլ գնա, մենք կգտնենք նրան»,– լեհական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Աբլյազովը։













