Մահացել է գրող, բանաստեղծ, կոկորդիլոս Գենայի երգի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկին։ Այս մասին հայտնել է կինոգետ Սերգեյ Կապկովը։ Գրողը կյանքից հեռացել է 88 տարեկանում։
«Նա ոչ միայն շատերի կողմից հրատարակվող և սիրված բանաստեղծ էր, այլև անիմացիոն կինոյի իսկական գործիչ։ Աշխատել է որպես խմբագիր «Սոյուզմուլտֆիլմում» և «Էկրանում», գրել է սցենարներ, երգերի տեքստեր։
Նրա հեղինակած «Пусть бегут неуклюже» երգը դարձել է խորհրդային տարիներին ծնված յուրաքանչյուր մարդու ծննդյան օրվա օրհներգը»,- նշել է Կապկովը:













