Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը:
Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ», – ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։













