Նուր–Սուլթան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահների կողմից անվտանգության գործառույթների կատարումը թույլ է տվել Ալմաթի տեղափոխել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը: Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նուր–Սուլթանում ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների կողմից պահնորդական գործառույթների կատարումը թույլ է տվել Ղազախստանի իրավապահ մարմինների ուժերի մի մասը տեղակայել Ալմաթիում հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Տոկաևը հստակ հանձնարարականներ է տվել, որպեսզի համապատասխան գերատեսչությունները համակարգված և օպերատիվ աշխատեն իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։














