Այսօր՝ հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք՝ արված 4875 թեստավորումից:
Առողջացել է 133 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 2 նոր դեպք: Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 345 հազար 855 դեպք, որից 332 հազար 886-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8001 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 604 հազար 716 թեստավորում:














