Ղազախստանում զոհված ուժայինների թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ շտաբի տվյալները։
«Արդեն 17 մարդ է զոհվել Ալմաթիի Արագ արձագանքման հատուկ ջոկատից»,-մանրամասնել են գերատեսչության օպերատիվ շտաբից:
Ավելի վաղ հաղորդվել էր անկարգությունների ընթացքում զոհված 16 զինվորականների և ոստիկանների մասին, որոնք հետմահու ներկայացվել են պետական պարգևների ՝ արիության և անձնազոհության համար:
ՆԳՆ տվյալներով ՝ հունվարի 10-ի առավոտյան երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7939 մարդ։














