Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայտնաբերվել է Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամաթ Իբրաևի դին։
Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը` բարձրաստիճան իրավապահի դին գտել են իր տան բակում։ Կատարվում է նախաքննություն։
Նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը մեկ օր առաջ աշխատանքից ազատել էր ԱԱԿ-ի ղեկավարի երկու տեղակալներին։ Հատուկ ծառայության նախկին պետ Քարիմ Մասիմովը ձերբակալվել էր պետական դավաճանության գործով։
Նշենք, որ այսօր ինքնասպանություն էր գործել Ղազախստանի Ժամբիրի շրջան ոտիկանապետ, գեներալ Ժանատ Սուլեյմենովը։














