Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներին Ղազախստան մտցնելու մասին որոշումն ընդունվել է ՝ հաշվի առնելով այդ երկրում իրավիճակի արագ զարգացումը։ Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդին։ Դրա հիման վրա և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանի վարչապետը, որը նախագահում է խորհրդում, գործարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցության մեխանիզմը։
«Հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացման միտումը և հաշվի առնելով Ղազախստանի անվտանգության, կայունության և ինքնիշխանության սպառնալիքները, կոնսենսուսի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահներ ուղարկել այդ երկիր` ռազմավարական օբյեկտների պահպանության համար»,- պարզաբանեց ՀՀ կառավարության ղեկավարը:














